News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիական համալսարան հետազոտողները հայտարարել են, որ գրպանի դրամը վատ է անդրադառնում երեխաների դաստիարակության վրա:

Ըստ Informing-ի, հոգեբանները 20 տարի շարունակ հետազոտություն են անցկացրել՝ պարզելով, որ այն երեխաները, որոնք վաղ տարիքից առանց սահմանափակման կարողացել են գրպանի դրամ ստանալ ծնողներից, տարիների ընթացքում ագահ եւ եսասեր են դարձել: Վերջնական եզրակացության հանգելուց առաջ գիտնականները տարբեր իրավիճակներում հետեւել են երեխաների եւ դեռահասների:

Գիտնականների խոսքով, երեխաների վրա բացասաբար են անդրադառնում նաեւ փողի օգտագործմամբ խաղերը: Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաներին փողի հետ ծանոթացնել 5 տարեկանից ոչ վաղ: Հակառակ դեպքում ապագայում նրանք խնդիրներ կունենա ոչ միայն սեփական կյանքում, այլեւ իրենց երեխաների դաստիարակության հարցում:

Հոգեբանները հայտարարում են, որ մեծահասակ եսասերների գրեթե 70%-ը վաղ տարիքում առնչվել է դրամի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ