News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական BBC-ի ղեկավարությունը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհուց՝ BBC Radio 4-ի եթերում նրա մասին անհարկի կատակների համար:

Ապրիլի 21-ին՝ թագուհու հոբելյանի օրը, ռադիոյի եթերում երգիծաբան Ռասել Քեյնը հայտարարել է, որ 90-ամյա թագուհու կյանքում նվազագույնը 4 անգամ սեքս է եղել, քանի որ նա 4 երեխա ունի 95-ամյա արքայազն Ֆիլիպից:

Սակայն բրիտանացիները չեն գնահատել Միացյալ Թագավորության թագուհու եւ Էդինբուրգի դքսի ինտիմ կյանքի մասին կատակը: Ըստ Informing-ի, հաղորդումից հետո BBC-ն հարյուրավոր բողոքներ է ստացել զայրացած բրիտանացիներից, որոնք երգիծաբանի արարքն անընդունելի են որակել: Եթերի հաջորդ օրը կորպորացիայի ղեկավարությունը ներողություն է խնդրել Եղիսաբեթ 2-րդից եւ ռադիոլսողներից:

Բացի այդ, BBC News-ի հաղորդմամբ, Քեյնի կատակները ռադիոկայանի խմբագրական սկզբունքների կոպիտ խախտում են համարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ