News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թեքսասի համալսարանում հետազոտություն են անցկացրել, որը հաստատել է, որ էմոցիոնալ դավաճանությունը հավասար է ֆիզիկականին, հայտնում է Informing–ը։

Փորձին մասնակցել է 400 մարդ՝ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։ Հետազոտության հեղինակները փորձել են պարզել, թե ինչպես է 2 սեռերի միջեւ ընկերությունն ազդում ամուսնության վրա, եւ որ դավաճանությունն է ավելի շատ վնաս հասցնում ընտանիքին՝ ֆիզիկակա՞ն, թե՞ էմոցիոնալ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք հավասարապես ցավագին են տանում զուգընկերոջ թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ դավաճանությունը։ Իգական սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչները նշել են, որ ամուսինների նոր  գործընկերուհիները կամ ընկերուհիները իրենց մտահոգության առիթ են տալիս։

Նյու Յորքի  Պրեսբիտերական հոսպիտալի հոգեբույժ, պրոֆեսոր Գեյլ Զալցն ասում է. «Եթե նոր ընկերուհին ձեզ իդեալական է թվում, իսկ կինն ուղակի անտանելի է դարձել, ապա նման ընկերությունն ուղղակի սպառնում է ձեր ամուսնությանը»։

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ էմոցիոնալ դավաճանությունը ամուսնության համար պակաս վտանգավոր չէ, քան ֆիզիկականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ