News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակից մեկնարկել է երթ դեպի Խորենացի փողոց՝ աջակցություն հայտնելու «Սասնա ծռեր» խմբի:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի» անդամ Ալբերտ Բաղդասարյանը դիմեց ժողովրդին՝ երթ անել քաղաքի կենտրոնով, թե գնալ Խորենացի փողոց: «Խորենացի, Խորենացի» սկսեցին վանկարկել բազմության միջից, մի քանի երիտասարդներ էլ բարձրացան բեմ՝ պահանջելով ելույթի իրավունք: Առանձին տեւական քննարկումներից հետո Ալբերտ Բաղդասարյանը ձայն տվեց նշված երիտասարդին, վերջինս չներկայացավ, սակայն ելույթ ունեցավ, կոչ արեց երթ անել Երեւանի փոքր կենտրոնով:

Ի վերջո, Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց, որ երթ են անում դեպի Հանրապետության հրապարակ, այնտեղ էլ կորոշեն, թե որ ճանապարհով են շարժվելու: «Երթն անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի հրապարակ, այդ ընթացքում կորոշենք ինչ անենք»,- ասաց Բաղդասարյանը:

Նշենք, որ ոստիկանությունը երեկ՝ հուլիսի 29-ին ուժ կիրառեց Սարի թաղում եւ խորենացի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ: 165 մարդ բերման է ենթարկել, 73 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանական գործողություններից տուժել են նաեւ մեկ տասնյակ լրագրողներ: Քաղաքացիական հագուստով ոստիկանները կոտրել եւ խլել են NEWS.am-ի տեսախցիկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ