News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստեղծվել է առաջին հայկական Online ռադիոն՝ NetFM.am-ը, որն իրականացնելու է բացառապես ինտերնետային հեռարձակում։ Online ռադիոկայանը հոկտեմբերի 11-ից հեռարձակում է ռոք, փոփ-ռոք ուղղվածության երաժշտություն։ Այն հասանելի է իր Online ունկնդիրներին 24 ժամ շարունակ:

Online ռադիոյի պրոդյուսեր Նունե Այլանջյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Online  ռադիոյի մտահաղացման գաղափարն ու ռադիոկայանի հիմնադիրներ են հանդիսանում երեք հայ երիտասարդ ծրագրավորողներ, ովքեր շուրջ մեկ տարի աշխատել են Online ռադիոյի ստեղծման ուղղությամբ:

«Online  ռադիոյի ստեղծման պահանջարկը մեծ է, քանի որ մարդկանց մեծամասնությունն իրենց օրվա մեծ մասն անցկացնում է համակարգիչների առաջ եւ ինտերնետում: Նրանք հաճախ կարիք են ունենում լավ երաժշտության, իսկ Online ռադիոն կարող է նրանց համար լավ բեք ֆոն ապահովել 24 ժամ շարունակ»,-ասաց Ն. Այլանջյանը` նշելով, որ նոր մեդիայի դարաշրջանում Online ռադիոն ունի իր ուրույն տեղը, ինչի մասին վկայում է դրանով հետաքրքրվող մարդկանց թիվը։

Ներկայում հայկական ավանդական ռադիոկայանները փորձում են ստեղծել (կամ արդեն ստեղծել են) հեռարձակման ինտերնետային տարբերակը։

«Արձագանք» ռադիոկայանի տնօրեն Արտավազդ Բայաթյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ավանդական ռադիոկայանների համար ինտերնետային հեռարձակումը շատ կարեւոր է, սակայն ինտերնետային հեռարձակում իրականացնելը գումարի եւ որակյալ կապի հարց է։ «Ավանդական ռադիոկայանների համար ինտերնետային հեռարձակումը ցանկալի է, եթե միջոցները ներում են։ Մենք նույնիսկ ուշացել ենք հեռարձակման ժամանակակից այս ձեւի ներդրման հարցում»,- ասաց Ա. Բայաթյանը։  Նրա խոսքով՝ այս տարի «Արձագանք» ռադիոկայանը նույնպես կունենա ինտերնետային հեռարձակում։

«Ռադիո JAZZ» ռադիոկայանի ծրագրերի տնօրեն Աննա Վարդանյանի խոսքով՝ իրենց ռադիոկայանը ինտերնետային հեռարձակում սկսել է դեռեւս մեկ տարի առաջ՝  radojazz.am ինտերնետային կայքի միջոցով։ «Այժմ մեր ինտերնետային կայքում փոփոխություններ են կատարվում եւ ռադիոկայանի ինտերնետային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է, սակայն այն շուտով կվերականգնվի»,-ասաց Ա. Վարդանյանն ու հավելեց, որ ինտերնետային հեռարձակումը հնարավորություն է տալիս ռադիոկայանին ոչ միայն ընդլայնել իր ունկնդիրների շրջանակը, այլեւ նրանց հնարավորություն է տալիս լսել սիրելի ռադիոն անգամ արտասահմանում գտնվելիս։

«Կարծում եմ, ինտերնետային հեռարձակումն այժմ շատ ավելի արդիական է, քան մեկ տարի առաջ, երբ մենք սկսեցինք ինտերնետային հեռարձակում իրականացնել»,-ասաց Ա. Վարդանյանը։ Նրա խոսքով՝ շուտով բոլոր ռադրոկայանները կունենան Online հեռարձակում, կստեղծվեն նաեւ բազմաթիվ Online ռադիոներ։  

Տեղեկացնենք, որ Հայաստանում ինտերնետային հեռարձակում են իրականացվում Հայաստանի հանրային ռադիոն (armradio.am), Ռադիո Վանը (radiovan.am), Երեւան FM-ը(yerevanfm.am), «Ռադիո Հայ»-ը (radiohay.am), Ազատություն ռադիոկայանը (azatutyun.am) եւ այլն։

Շուտով ինտերնետային հեռարձակում կիրականացնեն նաեւ «Ավտո ռադիոն»,  «Իմպուլս- Մայակ» ռադիոկայանը, իսկ «Վեմ» ռադիոկայանի հաղորդումների տեղադրումը ինտերնետում կվերականգնվի։  

Որոշ ռադիոկայաններ՝ «Հիթ FM»-ը (նախկին՝ City FM-ը), «Նոր Ռադիոն» եւ «Արարատ FM» ռադիոկայանները ներկայումս պատրաստում են իրենց ինտերնետային կայքերը։

 

Լուսինե Մովսիսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ