News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթանում է դաժան սպանության գործով դատավարություն. կնոջը ապահարզան տալուց հրաժարվող ամուսինը սպանվել է եւ մասնատվել անհավատարիմ կնոջ եւ նրա սիրեկանի կողմից: haqqin.azժը հայտնում է, որ ամուսնացած բուժքույր Լալա Մախմուդովայի եւ ոսկերիչ Սադի Մամեդովի միջեւ մտերիմ հարաբերություններ են հաստատվել հանցագործության իրականացումից 6 տարի առաջ:

Սիրահար զույգը սկզբում գաղտնի հանդիպել է տարբեր հյուրանոցներում, բայց հետո այլեւս չի կարողացել հարաբերությունները թաքցնել: Ամուսնուց՝ Քյարիմից, բաժանվելու Լալայի փորձերը հաջողությամբ չեն պսակվել. ամուսինը կտրականապես հրաժարվել է ամուսնալուծվել:

Օրերից մի օր անհավատարիմ կինը տան դուռը բաց է թողել, եւ երբ ամուսինը քնել է, զանգահարել է սիրեցյալին: Սադին եկել է իր սիրուհու տուն եւ գննդակահարել նրա քնած ամուսնուն: Դրանից հետո զույգը դիակը քարշ է տվել լոգարան եւ այն 34 մասի բաժանել: Մարմնի բոլոր մասերը հետո փաթեթավորել են սովորական տոպրակների մեջ եւ տեղափոխել մեքենայի մեջ: Առավոտյան Սադին մեկնել է գյուղ, որթեղ թաղել է սարսափելի բեռը: Հանցագործության գործիք ատրճանակը եւս թաքցրել է գյուղում:

Իր ցուցմունքներում կինն ասել է, որ իրեն չէր բավարարում ամուսնու աշխատավարձը, եւ որ նա իրեն պատշաճ ուշադրություն չէր դարձնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ