News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել կնոջ դեմքն ամբողջությամբ ծածկող մուսուլմական հանդերձանքի արգելքի մասին օրինագծին: Նիքաբը, փարանջան, բուրկինին եւ չադրաներն արգելող օրինագծին կողմ է արտահայտվել 88 պատգամավոր, դեմ՝ 87-ը, հայտնում է BBC-ն:

Դեմքը ծածկող հագուստն արգելող օրինագծի հեղինակը Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր Վալտեր Վոբմանն է: Նրա կարծիքով՝ արգելքը կօգնի պահպանել Շվեյցարիայի ազգային մշակույթը եւ կօգնի պաշտպանել երկիրը արմատական իսլամից:

Երկրում անցկացված հարցումների համաձայն՝ օրինագիծը պաշտպանում է հարցվածների 71 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ