News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վանաձորի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, իսկ եթե կուսակցություններն են ուզում մարդկանց փոխարեն որոշել՝ ով պիտի լինի Վանաձորի քաղաքապետ, թողնում եմ առանց մեկնաբանության։  Վանաձորում քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Վանաձորի ավագանու ընդդիմադիր ուժերի միավորման որոշմանը։

Նշենք, որ Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր ներկայացող «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները 18 մանդատ են ստացել, իսկ ՀՀԿ-ն ու իր դաշնակից ՀՅԴ-ն միասին՝ 15։

10 մանդատ ստացած «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը կոչ էր արել «Հայկական վերածնունդ» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին միավորել ուժերը ու օրենսդրության համաձայն նշանակել Վանաձորի նոր քաղաքապետ, ձեւավորելով տեղական իշխանությունը, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։

Մամիկոն Ասլանյանը նախ հեգնանքով արձագանքեց․ «Քրիստի՞ շուրջ են  միավորվում», ապա շարունակեց. «Նորմալ եմ վերաբերում, քաղաքական պայքար է, ես չեմ սիրում գնահատականներ տալ ուրիշ ուժերի վերադասավորումներին եւ գաղափարներին, մնում եմ իմ սկզբունքին, որ չեմ քննադատելու որեւէ կուսակցության դիրքորոշում»,-ասաց  նա՝ ընդգծելով, որ Վանաձորի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը։

Նա նշեց, որ ինքը հիմա էլ աշխատանք ունի եւ որեւէ խնդիր չունի։

Դիտարկմանը, թե լուրեր կան, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակի առաջնորդ Արկադի Փելեշյանին եւ եւս մի քանիսի վրա ճնշումներ կլինեն, որ քվեարկեն ՀՀԿ-ական թեկնածուի օգտին, (ըստ լուրերի՝ Արկադի Փելեշյանին կճնշեն Վանաձորի Ավետարանական եկեղեցու առաջնորդին ծեծի ենթարկելու քրեական գործով)  Մամիկոն Ասլանյանն արձագանքեց. «Անկեղծ ասած, ես Արկադիկ Փելեշյանի արարքին ծանոթ չեմ, տեղյակ եմ լրահոսից եւ իրարամերժ տեղեկություններ կան, հայտնի չէ՝ քաշքշոց է եղել, թե բռնություն է գործադրել․․․ թե ով է այդ լուրերը էդ մասշտաբով արել, որ Արկադիկ Փելեշյանին էդ մասշտաբով վարկաբեկի, դա էլ է հարց․․․ Ինչ վերաբերում է ճնշումների վերաբերյալ լուրերին, ապա դրանք տարածողներից կարող եք հարցնել։ Այդ լուրեր շրջանառողները ընտրության առավոտը ասում էին ընտրակեղծիքներ էին տեղի ունենում, հետո լռեցին ու համագործակցության անցան»։

Հարցին, թե հավանակա՞ն է համարում, որ Հայաստանում իշխանափոխությունը կմեկնարկի Վանաձորից եւ միավորված ընդդիմության թեկնածուն կընտրվի, ասաց․ «Ի՞նչ է նշանակում իշխանափոխություն, անկեղծ ասած, Վանաձորը ոչ թե քաղաքական պայքարի թատերաբեմ է, Վանաձորին պետք է քաղաքապետ, առողջ թիմ, որ կարողանա Վանաձորի խնդիրները լուծել, իսկ թե մարդիկ իրենց համար ինչ խնդիր են լուծում, ես զերծ կմնամ պատասխանելուց, որովհետեւ ես քաղաքական պայքարի մեջ եմ եղել միմիայն Վանաձորի համար»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ