News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

HarperCollins պարբերականը հայտնել է, որ 2017-ին կհրատարակվի մահկանացու Բերենի ու անմահ էլֆուհի Լյութիենի սիրո պատմության մասին գիրքը։ Այդ պատմությունը անհավանական մեծ նշանակություն ուներ «Մատանիների տիրակալի» հեղինակի համար,  պերսոնաժների անունները նույնիսկ նշված են Ջոն Ռոնալդ Ռոուել Տոլկինի ու նրա կնոջ՝ Էդիտի տապանաքարերի վրա, հիշեցնում է The Guardian–ը։

Գրողի կրտսեր որդին, Քրիստոֆեր Տոլկինը, որոշել է առանձին գրքով հրատարակել Բերենի ու Լյութիենի պատմությունը, օգտագործելով մինչ այդ երբեւէ չհրապարակված տեքստեր ու հատվածներ, որոնք լսել էր հորից։

 «Սիլմարիլիոն» գրքում նկարագրվում է, թե ինչպես է մարդը սիրահարվել էլֆուհուն ու փորձել ամուսնանալ նրա հետ, չնայած Լյութիենի հայրը, էլֆերի կառավարիչը, դեմ էր նրանց ամուսնությանը։ Սիրահարները ծանր փորձություններով են անցել, որպեսզի միասին լինեն՝ կատարելով էլֆերի թագավորի անիրագործելի առաջադրանքները։ «Մատանիների տիրակալը» ֆիլմի հերոսներից մեկը՝ էլֆերի կառավարիչ Էլրոնդը առասպելական զույգի չորրորդ սերնդի ժառանգներից է, իսկ նրա դուստրը՝ Արվենը կրկնում է Լյութիենի ճակատագիրը, հրաժարվելով անմահությունից՝ հանուն մահկանացուի հանդեպ սիրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ