News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ապագան դեռ առջեւում է, սակայն դա չի խանգարում բոտերին արդեն հիմա բարդացնել մարդկանց կյանքը: Այս մասին գրում է The Guardian-ը: Պարբերականի կանխատեսմամբ, ընդամենը հինգ տարի հետո Արհեստական Բանականությամբ օժտված ամենահայտնի հավելվածները կլինեն չաթբոտերն ու վիրտուալ օգնականները: 

Չնայած ֆինտեխնոլոգիաների զարգացմանը եւ բոտերին, որոնք արդեն այսօր ֆինանսական գործարքներ են իրականացնում՝ ֆինասական կոնսուլտանտների դեր կատարելով՝ ալգորիթմները հաճախ են սխալվում: Այսպես օրինակ՝ դրանց գործած ամենամեծ սխալներից էր վերջերս բրիտանական ֆունտի արժեզրկումը՝ ֆինանսական բոտերի գործողություններով պայմանավորված: Հոկտեմբերի սկզբին ֆունտը սրընթաց արժեզրկվեց 6%-ով, երբ բոտերը իրար հետեւից սկսեցին վաճառել արժույթը:

Տհաճ պատմության մեջ են ընկել նաեւ ռեփեր Դրեյքի երկրպագուները, ովքեր մյուս տարվա սկզբին  ցանկանում էին նրա լոնդոնյան համերգին ներկա գտնվել: Ռեփերի երկրպագուները դժվար թե կարողանան գնել համերգի տոմսերը,իսկ խնդիրը ստեղծել են բոտերը, որոնք վայրկյանների ընթացքում գնել են օնլայն վաճառքի հանված բոլոր տոմսերը: Այժմ տոմսերը 50 ԱՄՆ դոլարի փոխարեն վերավաճառում են 800 ԱՄՆ դոլարով:  

Բոտերը նաեւ սոցցանցերի մղձավանջն են դարձել: Դրանք այն լցրել են աղբով: Բավական է որեւէ գրառում անել, եւ  ինչ-որ @WiniPhone700802268 սկսում է փչացնել գրառման մեկնաբանությունները պոռնոկայքերի գովազդով, բողոքում է The Guardian-ի թղթակիցը:

Բոտերը սոցցանցում նաեւ քաղաքական նպատակներով են օգտագործվել: Օրինակ՝ անցած տարի Մեքսիկայի իշխանություններն օգտագործեցին բոտերի մի ամբողջ բանակ՝ գործող նախագահի դեմ բողոքը ճնշելու համար: Իշխանությունների ստեղծած ալգորիթմները լրահոսում թոփ էին հանում կառավարությանը անհրաժեշտ հեշթեգերը:

Ինչպես գրում է The Guardian-ը, չաթբոտերը փչացրեցին Twitter-ը, սպանեցին ռոմանտիզմն ու շարունակում են սնանկացնել մարդկանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Ամենաշատ