News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 3-ին Բուլղարիայի մշակույթի նախարարության «Սրեդեց» ցուցասրահում տեղի է ունեցել տաղանդաշատ արվեստագետ եւ հայերի մեծ բարեկամ Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն կազմակերպվել էր 2010թ. «Բուլղարիայում Հայաստանի մշակութային տարի» փառատոնի շրջանակներում` Բուլղարիայի մշակույթի նախարարության, ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ, բուլղարահայ համայնքի օժանդակությամբ, ինչպես նաեւ UniCredit Bulbank-ի ֆինանսական հովանավորությամբ:

Բուլղարիայի մշակույթի փոխնախարարը նշել է, որ Բուլղարիայում հաստատված հայերի ճակատագիրը միահյուսվել է բուլղարացիների պատմությանը, ինչի արդյունքում ստեղծվել է կենցաղի, սովորույթների եւ ավանդույթների ընդհանրություն:

Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով ցուցահանդեսը նոյեմբերի 10-ին կցուցադրվի նաեւ Սիլիստրայում` «Սուրբ Աստվածածին» եկեղեցու 390-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ