Հաջորդ շաբաթ 2005 YU55 աստերոիդը Լուսնից էլ մոտ տարածությունից` Երկրից  300 հազ. կմ հեռավորության տարածությունից կանցնի Երկրի կողքով: Մոտ 400 մետր լայնությամբ աստերոիդը  վերջին 30 տարվա ընթացքում կլինի երկրին ամենամոտ թռչող երկնաքարը, հաղորդում է inosmi.ru-ն:

«Սա անվտանգ աստերոիդ է, որը մեզ հնարավորություն է տալու ուսումնասիրելու այն»,- կարծում է  Ազգային գիտական հիմնադրամի աստղագետ Թոմաս Ստատլերը: ՆԱՍԱ-ն եւ հիմնադրամը  նախատեսում են ուրբաթ օրվանից  հետազոտությունների շարք իրականացնել:

Հուլիսին ՆԱՍԱ-ի տիեզերական Dawn սարքը դուրս էր եկել 500 կմ լայնությամբ Վեստա աստերոիդի ուղեծիր:

Ըստ գիտնականների` 2005 YU55  չափսերին մոտ հաջորդ աստերոիդը Երկիր մոլորակի մոտով կանցնի 2028 թվականից ոչ շուտ: