News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում հունիսի 1-ից մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների  շրջանակներում, այսօր` հունիսի 15-ին, կկայանա քննություն «Օտար լեզու» առարկայից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեսթավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:

Մասնավորապես, անգլերենից քննություն կհանձնի 8173, գերմաներենից`  521, ֆրանսերենից` 447, իսպաներենից` 25, իտալերենից` 4, պարսկերենից` 5 դիմորդ:

Ի դեպ, այս տարվա քննական փոփոխություններից էր նաեւ այն, որ ռուսաց լեզուն եւս դարձել է օտար լեզու եւ այն մասնագիտությունները, որոնց համար պահանջվում է օտար լեզվից քննություն, կարող են իրենց ընտրությամբ հանձնել նաեւ ռուսերեն:

Հունիսի 13-ին հրապարակվել էին «Ռուսաց լեզու» առարկայի քննության արդյունքները, ըստ որի` Հայաստանում այդ առարկայից որեւէ 20 միավոր չի գրանցվել, իսկ միջին միավորը կազմել է 10,4: Դրանից հետո կայացել է բողոքարկման գործընթաց, սակայն, Գայանե Մանուկյանի խոսքով, բողոքարկման եզակի դեպքեր են եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ից Հայաստանում  մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հայաստանում  այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել է 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8:

Նշենք, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձեւաթղթերով են դուրս գալու, եւ 1 ժամ անց նրանք կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց պատասխաններով: Ստեղծվել է եւս մեկ կայք` gtk.am, որին բաժանորդագրվելով՝ դիմորդն իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ