News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում հունիսի 1-ից մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների շրջանակներում այսօր` հունիսի 20-ին, հրապարկվել են «Օտար լեզվի» քննության արդյունքները: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:

Այսպիսով, անգլերենի քննությունից բացակայել է 357 դիմորդ, ներկայացել է 7816-ը, ֆրանսերենից ներկայացել է  434, բացակայել 13, գերմաներենից ներկայացել է  509, բացակայել` 12, իսպաներենից քննությանը մասնակցել է 24, իսկ քննության չի ներկայացել 1 դիմորդ,  իտալերենից եւ պարսկերենից բացականեր չեն եղել, քննությանը ներկայացել են դիմում-հայտ ներկայացրած համապատասխանաբար բոլոր 4 եւ 5 դիմորդները: 

Անգլերենից, քննությունների արդյունքների համաձայն, միջին միավորը կազմել է 13,2, 23 դիմորդ ստացել է առավելագույն 20 միավոր, իսկ  17,5-20 միավոր ստացել է 1092 դիմորդ: 13,5-17,25` 2992,  7,5-13,25` 3097 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 635 դիմորդ

Ֆրանսերենից միջին միավորը կազմել է 14, 3, առավելագույն 20 միավոր ստացել է 3 դիմորդ: 17,5-20 միավոր ստացել է 113, 13,5-17,25 միավոր` 149, 7,5-13,25 միավոր` 146  դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 26 հոգի:

Գերմաներենից միջին միավորը կազմել է 14,4, առավելագույն 20 միավոր ստացել է 4 հոգի: 17,5-20 միավոր ստացել է 137, 13,5-17,25 միավոր` 185, 7,5-13,25 միավոր` 165 դիմորդ, դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 հոգի:

Իսպաներենից միջին միավորը կազմել է 17,9, արձանագրվել է մեկ առավելագույն 20 միավոր: Պարսկերենից եւս արձանագրվել է մեկ 20 միավոր, իսկ միջին միավորը կազմել է 16,4: Իտալերենի միջին միավորը` 15,4 է, 20 ստացող չի եղել, Ոչ իսպաներենից, ոչ իտալերենից, ոչ էլ պարսկերենից դրական միավորի շենը չհաղթահարած դիմորդներ չեն եղել:

Նշենք, որ քննությունների արդյունքներն հրապարակվելու հաջորդ օրը նույն քննակենտրոնում, որտեղ դիմորդ քննություն է հանձնել, կարող է  բողոքարկել քննությունների արդյունքները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԳԹԿ-ն արձագանքել է աշակերտի նամակին` «Անգլերենի» քննության թեստերի բարդության վերաբերյալ

Նշենք, որ հունիսի 1-ից Հայաստանում  մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հայաստանում  այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել է 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8:

 

Տպել
Ամենաշատ