News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Նոր Օռլեանի ոստիկանությունը (Լուիզիանա նահանգ) քաղաքի բարերից մեկում տեղի ունեցած միջադեպից հետո ամերիկացի դերասան Քյուբա Գուդինգ կրտսերինձերբակալելու հրահանգ է տվել:

Օսկարակիր դերասանին մեղադրել են բարի մատուցողուհու նկատմամբ ուժ գործադրելու մեջ: Ըստ աղջկա հայտարարության` 4-ամյա Գուդինգը զայրացել է, երբ դերասանին ճանաչած որոշ հյուրեր սկսել են նրան լուսանկարել, եւ սկսել է  անպարկեշտ հայհոյել:

Աշխատակցուհին դիմել է դերասանին` խնդրելով լքել բարը: Գուդինգը հրել է աղջկան, նրան պատին խփելով, որից հետո դուրս է գնացել հաստատությունից: Երբ զոհը զանգել է 911, դերասանն արդեն տեղում չէր:

Նոր Օռլեանոմ Գուդինգ կրտսերը նկարահանվում է նոր ֆիլմում: Նա Օսկար էր ստացել  «Ջերի Մակգուայր» (1996) ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news