Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Քեզերաշվիլիին առանձնակի խոշոր չափերի կաշառք վերցնելու, գումարների շորթման եւ էթիլ սպիրտի մաքսանենգությանն աջակցելու մեղադրանք է ներկայացվել։
Քննության տվյալով` Քեզերաշվիլին, չարաշահելով պաշտոնական դիրքը, 2007թ. մի շարք գործարարների աջակցել է Ուկրաինայից Վրաստան առանց մաքսավճարի սպիրտ ներկրելու գործում: Քեզերաշվիլիի գործունեության հետեւանքով պետությանը պատճառված վնասը քննիչները գնահատել են 50 միլիոն դոլար: Ըստ նրանց` նախկին նախարարն անձամբ մեքենայությունների արդյունքումստացել է 12 միլիոն դոլար:
Քեզերաշվիլիին մեղադրանք են ներկայացրել Վրաստանի ՔՕ չորս հոդվածներով: Նախկին նախարարին սպառնում է 11-15 տարվա ազատազրկում:
«Գռուզիա օնլայնը» հայտնում է, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարարն ունի երկքաղաքացիություն` Վրաստանի եւ Իսրայելի:





























