Իսրայելում, հնարավոր է` բանակցություններ սկսվեն Վրաստանի ՊՆ նախկին ղեկավար Դավիդ Կեզերաշվիլիի հանձման հարցով: Ինչպես հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին`չնայած, որ Կեզերաշվիլին երկրում չէ, դատախազությունն, այնուամենայնիվ, հեռակա կարգով նրա ներհանձնման համար միջոցներ ձեռնարկելու խնդրանքով դատարանին կդիմի:

Դրանից հետո հնարավոր կլինի Ինտերպոլի գծով հետախուզում հայտարարել նրա նկատմամբ: Դատախազությունը Կեզերաշվիլիին Քրեական օրենսգրքով մեծ չափի կաշառք վերցնելու եւ խարդախության մեղադրանքներ է ներկայացրել: Նախնական տվյալներով` Կեզերաշվիլկիի հանցագործությունների հետեւանքով Վրաստանին հասցվել է մի քանի տասնյակ մլն դոլարի վնաս, հայտնել է «Գրուզիա օնլայնը»:

Վրաստանի Պաշտպանության նախկին նախարարը հանդիսանում է ինչպես Վրաստանի, այնպես էլ Իսրայելի քաղաքացի, իսկ Իսրայելում օրենքն արգելում է այլ պետության հանձնել սեփական քաղաքացուն:

Կեզերաշվիլին Պաշտպանւթյան նախարարի պաշտոնը զբաղեցրել է ռուս-վրացական պատերազմի ժամանակ`  2008 թվականին: Նա հայրենիքը լքել է անցյալ տարվա հոկտեմբերին` խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքում հաղթել են ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան: