Ռոստովի «Տերեմոկ» կոչվող մանկապարտեզում բռնկված վարակը կարող է չինական ծագում ունենալ: Այս մասին խորհրդակցության ժամանակ հայտնել է սպառողների իրավունքների պաշտպանության տարածաշրջանային ղեկավար Միխայիլ Սոլովյովը:

Նրա խոսքով` հայտնաբերվել է 11-րդ եւ 71-րդ տեսակների էնտերովիրուս, որը կարող է չինական ծագում ունենալ: Նա նշել է, որ վարակն ագրեսիվ է մարդու նկատմամբ եւ դիմացկուն է արտաքին միջավայրում: Որոշ ժամանակ առաջ Սինգապուրում 1.4մլն մարդ վարակվել էր այս վիրուսով:

«Հաշվի առնելով այն, որ վարակը կարող է չինական ծագում ունենալ` մենք կպարզենք, թե ինչպես է այն ներթափանցել եւ համապատասխան ստուգումներ կանցկացնենք», - ավելացրել է Սոլովյովը: Այս մասին գրում է РИА Новости-ն: Մասնավորապես անցկացվել են մի շարք թեստեր, ինչպես նաեւ ստուգել են Չինաստանից ներմուծվող մրգերն ու բանջարեղենը: Ստուգումների պատասխանները կստացվեն մյուս շաբաթվա վերջում:

Վերջին տվյալների համաձայն` ամսվա սկզբից «Տերեմոկի» 100 սաներ վարակվել են այդ վիրուսով, որոնցից 20-ի մոտ մինինգիտը հաստատվել է: