Մոսկովյան «Շերեմետեւո» միջազգային օդանավակայանում հուլիսի 15-ին ձերբակալվել է տաջիկ ընդդիմադիր Դոդոջոն Աթովուլլոեւը:
Դեռեւս 2000թ Տաջիկստանի իշխանությունները դիմել են Ռուսաստանին, որտեղ բնակվում էր ընդդիմադիրը, եւ խնդրել արտահանձնել նրան, սակայն խնդրանքը չի բավարարվել:
Աթովուլլոեւը Տաջիսկտանից հեռացել է 1990-ականների սկզբին: Նա հիմնավորվել է Մոսկվայում, չնայած որ ժամանակ առ ժամանակ մեկնել է արտերկիր: 2012թ սկզբին Աթովուլլոեւի վրա Մոսկվայում հարձակում է իրականացվել: Անհայտ անձը մի քանի անգամ դանակահարել է նրան:




























