Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Լիանա Շահբազյանի հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայության ղեկավար Միքայել Ահարոնյանը:

Այլ մանրամասներ ՀՔԾ-ից չհայտնեցին:

Հիշեցնենք, որ «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը հաղորդում է ներկայացրել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի, նույն ինքը` «Բուռնաշի» դեմ` նշելով վերջինս սպառնացել է վերացնել իրեն եւ աղջկան, իսկ փեսան էլ առեւանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանությունում նախապատրաստված նյութերը ուղարկվել էին Հատուկ քննչական ծառայություն: Աշոտ Աղաբաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե Լիանա Շահբազյանի հայտարարություններով թող զբաղվեն իրավապահները, «եթե ես ինչ-որ մեկին սպառնացել եմ, դրա համար կա օրենք, դատարան»: