Ռուսաստանի Օմսկի մարզում բախվել են մարդատար շոգենավն ու լաստանավը: Վթարի հետեւանքով 4 մարդ զոհվել է , հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունում: Տուժածների թիվը հասնում է 14-ի:
Լաստանավին բախվել է «Պալասյե-8» շոգենավը: Ռուսաստանի ԱԻՆ հաղորդագրությամբ, նավերի բախումը տեղի է ունեցել Իրտիշ գետի վրա, Լենինյան շրջանի Նովայա Ստանցիա բնակելի տարածքի հարեւանությամբ, հաղորդում է bfm.ru-ն:
Շոգենավի վրա գտնվել է 56 մարդ, այդ թվում անձնակազմի 4 անդամ: Կատարվում է ուղեւորների տեղահանում: Շոգենավը սկսել է սուզվել:



























