Սերբական դատարանը Ռուսաստանի պահանջով ձերբակալել է Բորիս Բերեզովսկիին պատկանող ունեցվածքը: Ակտիվների ընդհանուր արժեքն ավելի քան 300 մլն դոլար է: Ձերբակալվել է միլիարդատիրոջ 7 ձեռնարկություն:

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հասնելու է Բերեզովսկիի գումարները հետ վերադարձնելուն: Խոսքը 320 միլիոն դոլարի եւ 40 միլիոն եվրոյի մասին է, հաղորդում է «Dni.Ru»-ն:

Ավելի վաղ նույն ճակատագրին էր արժանացել Ուկրաինայում նրան պատկանող ունեցվածքը: Ռուսաստանում Բերեզովսկին մեղադրվում էր միանգամից մի քանի հոդվածներով:

Հիշեցնենք, որ Բերզովսկիի մարմինը հայտնաբերել էին մարտի 23-ին բրիտանական մայրաքաղաքի արվարձաններից մեկում գտնվող նրա տանը:  Հետաքննության վարկածով նա մահացել է կախվելու արդյունքում: