Wikileaks-ի ինֆորմատոր Բռեդլի Մեննինգին ԱՄՆ-ում տատապարտել են 35 տարվա ազատազրկման: Նման դատավճիռ կայացրել է Մերիլենդ նահանգում օգոստոսի 21-ին Ֆորտ-Միդ բազայի ռազմական դատավորը՝ գնդապետ Դենիզ Լինդը:
Մեննինգի 35-ամյա ազատազրկումը կկրճատեն այն ժամանակահատվածով, որը նա անց է կացրել կալանքի մեջ, երբ 2010թ.- մայիսի 29-ին Քուվեյթի ամերիկյան ռազմաբազայում ձերբակալվել էր: Բացի այդ, դատավորի որոշմամբ կկրճատեն ազատազրկումը եւս 112 օրով, այն բանի համար, որ վերջին երեք տարվա ընթացքում նա կալանավորված է եղել բավական ծանր պայմաններում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Wikileaks-ի տեղեկատու Բռեդլի Մեննինգը մեղավոր էր ճանաչվել մի շարք ծանր հանցագործությունների համար, այդ թվում լրտեսություն եւ պետական ունեցվածքի հափշտակում: Դատախազությունը պահանջում էր նրան դատապարտել 60 տարվա ազատազրկման, սակայն փաստաբանները խնդրել էին ժամկետը կրճատել 25 տարով:
Մեղադրող կողմը Մեննինգի համար պահանջում է 60 տարի ազատազրկում:
Վերջին խոսքի ժամանակ Մեննինգը ներողություն է խնդրել իր գոործողությունների համար, խոստովանելով, որ վնաս է հասցրել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Wikileaks-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նա ներողություն խնդրել է ամերիկյան իշխանությունների ճնշման ներքո:
WikiLeaks. Մեննինգը ներողություն է խնդրել ճնշման տակ:
Բռեդլի Մեննինգի կողմնակիցները նախատեսում են այսօր մեղադրական վճռի դեմ բողոքելու համար երթ կազմակերպել դեպի Սպիտակ տուն: Նախկինում Նոբելյան կոմիտեին ներկայացվել էր միջնորդություն՝ Մեննինգին խաղաղության մրցանակ շնորհել: Միջնորդության ներքո ավելի քան 1000 մարդ էր ստորագրել:




























