Վրաստանի կենտրոնական հեռուստաընկերություններից մեկի՝ «Իմեդիի» աշխատակիցներին կրկին տարհանում են՝ ռումբի ահազանգի պատճառով: Հեռուստաընկերության տվյալներով՝ հեռախոսազանգը Վրաստանի ՆԳՆ 112 անհետաձգելի օգնության օպերատիվ վարչությունում ստացվել է ժամը 14:20-ի սահմաններում: Այս պահին դեպքի վայրում աշխատում են սակրավորները, կինոլոգներն ու քրեական ոստիկանության աշխատակիցները:

Սա վերջին շաբաթվա ընթացքում նմանատիպ 6-րդ ահազանգն է: Սեպտեմբերի 15-ին նման ահազանգ է ստացվել «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունում:

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը նորից ականապատել են

Ընդհանուր առմամբ, ռումբի մասին անանուն հեռախոսազանգերի պատճառով, կինոլոգները երկու անգամ խուզարկել են «Իմեդի» եւ «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունները, ինչպես նաեւ Թբիլիսիի միջազգային օդանավակայանը: Բոլոր դեպքերում էլ ահազանգերը կեղծ են եղել:

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունում ռումբ էին փնտրում

Վրացական երկրորդ հեռուստաալիքն այսօր դադարեցրել է հեռարձակումը՝ ռումբի մասին հաղորդագրության պատճառով

Վրաստանում նույն օրվա ընթացքում 4-րդ ռումբը փնտրել են Թբիլիսիի օդանավակայանում

Թեեւ Վրաստանի ՆԳՆ-ն անընդհատ հաղորդում է «հեռախոսային ահաբեկիչների» ձերբակալությունների մասին, ռումբերի տեղադրման մասին անանուն զանգերը շարունակվում են: ՆԳՆ-ն խոստացել է խստացնել ահաբեկչության մասին կեղծ տեղեկատվության համար պատիժները: