ԱՄՆ-ում մի քանի օր առաջ ձերբակալված Ցանցահեն Ռոբերտսը` Silk Road ինտերնետ-խանութի սեփականատեր Ռոսս Ուիլյամ Ուլբրիհտը, մեղադրվում է պատվիրված սպանության կազմակերպման մեջ: 

Ըստ քննության` Ուլբրիխտը գաղտնի գործող դաշնային գործակալին 80 հազար դոլար էր վճարել խանութի մի հաճախորդի սպանելու համար, որը կարող էր բիզնեսի անցանկալի մանրամասներ բացահայտել: Ուլբրիխտը  «կատարողի» հաշվին էր փոխանցել 40 հազար դոլար եւ երկրորդ կեսն էլ վճարել էր զոհի մահվան ապացույցներն ունենալուց հետո, որը կազմակերպվել էր գործակալների կողմից` կեղծ լուսանկարներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի պատվիրված սպանությունից, Ուկբրիհտը մեղադրվում է նաեւ թմրանյութեր տարածելու եւ այլ իրավախախտումների մեջ:
29-ամյա Ուլբրիխտը կալանավորվել էր հոկտեմբերի 2-ին` Սան Ֆրանցիսկոյում: Իշխանությունները փակել են նաեւ Silk Road-ի կայքը, որը մասնագիտացված էր Тоr անանուն ցանցային գոտում արգելված նյութերի վաճառքում: Վերջին երկու տարիներին կայքի իրականացրած վաճառքի ծավալը գնահատվում է 1,2 միլիարդ դոլար:

ԱՄՆ-ում ձերբակալել են Ինտերնետի ստվերային տիրակալին՝ Ցանցահեն Ռոբերտսին