Սան-Ֆրանցիսկոյում ՀԴԲ աշխատակիցները ձերբակալել են Silk Road կայքի սեփականատեր Ուիլյամ Ռոսս Ուլբրիխտին: Տղամարդուն մեղադրում են թմրանյութերի անօրինական շրջանառության, համակարգչային հարձակումների ու փողերի լվացման նպատակով հանցավոր համաձայնություններիմեջ: Բացառված չէ, որ ծրագրավորողին ներկայացվող մեղադրանքների թիվն աճի:

Silk Road-ը հանդիսանում է արգելված նյութերի վաճառքի մեծ հարթակ, այդ թվում նաեւ հերոին եւ կոկաին տեսակի թմրանյութեր: Կայքը գործում էր համացանցի ստվերային հատվածում: Պորտալը բացվել էր 2011թ.-ին. ավելի ուշ հիմնադիրն այն վաճառել էր Ուլբրիխտին, ով շարունակել էր անօրինական գործունեությունը: Թմրամոլների համար Amazon.com-ին կամ  eBay-ին համարժեք պորտալի նոր սեփականատիրոջ որսը շարունակվում էր մի քանի տարի:

Խորհրդանշական է, որ Ուլբրիխտին ձերբակալել են միքանի շաբաթ անց այն բանից հետո, երբ ամերիկյան Forbes ամսագիրը նրանից հարցազրույց էր վերցրել, հաղրոդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ին: