Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում այսօր` դեկտեմբերի 13-ին, երկու երիտասարդ են մահացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Նախ գլխուղեղի տրավմայով գիշերը  3.00-ի  սահմաններում Վարդենիսի հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա Հարություն Հայրապետյանը, սակայն ավելի ուշ մահացել է:

Հարազատները հայտնել են, թե վայր է ընկել, բայց դեպքի վայրում ավելի ուշ ոստիկանները  հրազենային վնասվածքով հայտնաբերել են Ակունք գյուղի բնակիչ 39-ամյա Կամսար Խաչիկի Հակոբյանի դին՝ բերանքսիվայր վիճակում: Նրա կողքին հայտնաբերվել են կրակված պարկուճներ:

Գյուղացիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ դեռ չեն հասկանում, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ինչպես նաեւ նշեցին, որ այդ օրը գյուղում իրենց համագյուղացիներից մեկի մահվան 7-րդ օրն են նշել:

Նշանակվել է դատաբժշկական քննություն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: