Առաջին ու դեռեւս անավարտ ամսվա ընթացքում Մեքսիկայում գրիպի տարբեր տարատեսակներից արդեն ավելլի քան 250 մարդ է զոհվել, հաղորդել է լատինաամերիկյան երկրի առողջապահության նախարարությունը:
Ըստ որում, օրեր առաջ այդ թիվը կազմում էր 135: Այժմ հիվանդների ընդհանուր թիվը մոտ 2,4 հազար է: Դեպքերի մեծ մասը՝ մոտ երկու հազարը, դասվում է, այսպես կոչված, խոզի գրիպին՝ H1N1:
Հաղորդվում է նաեւ, որ Մեքսիկայում գնալով ավելի լայն թափ է ստանում բնակչության պատվաստումը: Իշխանությունների տեղեկություններով՝ արդեն ավելի քան 850 հազար պատվաստում է արվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



























