Վերջերս «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել՝ կապված Ղրղըզստանում նույնասեռականների իրավունքների մասին: Դրան ի պատասխան՝ հանրապետության մուֆտի Մաքսատ-հաջի Տոկտոմուշեւը ֆետված է հրապարակել, որտեղ ասվում է, որ նույնասեռ հարաբերությունները ընդունելի չեն:

Փաստաթուղթը հրապարակվել է հունվարի 29-ին: Դրա մեջ նշվում է, որ նույնասեռ ամուսնությունները ընդունելի չեն, ինչպես նաեւ Մուհամեդ մարգարեի մասին պատմող ավանդությունից մի հատված, որտեղ կոչ է արվում սպանել այն մարդկանց, որոնք նույնասեռ կապի մեջ են:

Երբ լրագրողները պարզաբանումների համար դիմել են մուֆտիին, նա ասել է, որ ֆետվայի մեջ սպանության կոչ չի եղել: Երբ նրան ցույց են տվել տեքստը, մուֆտին պատասխանել է. «Տեքստում իսկապես կա այդպիսի արտահայտութուն, սակայն դա վերաբերում է այն հին ժամանակներին, այլ ոչ մեր օրերին: Այն ժամանակ այդպես էր ասվում՝ այլասերմանը վերջ տալու»:

Նա միեւնույն ժամանակ նշել է, որ նույնասեռ հարաբերություններն անընդունելի են: Այս մասին հաղորդում է SalamKG.ru-ն: