Փետրվարի 9-ին ռուսական Սախալինում Հարավսախալինսկի գլխավոր վանք ներխուժել է մի տղամարդ, ով հրացանով կրակ է արձակել վանքի սպասավորների ուղղությամբ, հետո արդեն սրբապատկերների ուղղությամբ:
Հաղորդում են, որ նա վանք է մտել ժամը 14:00-ի սահմաններում: Հրաձգության հետեւանքով զոհվել են Լյուդմիլա անունով վանքի սպասավորն ու հավատացյալ, որի անձը դեռ պարզված չէ»: Պաշտոնական հաղորդագրության համաձայն եւս վեց անձ վիրավորվել են, կրակողին ձերբակալել են հենց դեպքի վայրում:
Նախնական տվյալների համաձայն կրակել է տեղական թիկնապահական գործակալության 25-ամյա աշխատակից: Ականատեսների խոսքով`նրա ձեռքին զենք էր, որը հավանաբար տրամադրվում է իրենց ծառայության ընթացքում: Դեռ պարզ չեն պատաճառները, որոնք ստիպել են երիտասարդին գնալ այս քայլին:
Ականատեսները միայն հայտնում են, որ մտնելով վանք սկսել է կրակել մարդկանց վրա: Միանձնուհի Լյուդմիլայի վրա առաջինն է կրակել: Երբ վանքում խուճապ է սկսվել, նա կրակում էր հավատացյալների վրա, հետո արդեն սրբապատկերների: Ոմանց հաջողվել է փախչել, սակայն 6 հոգի վիրավորվել են:
Ընդգծվում է, որ հանցագործությունը կատարվել է այն օրը, երբ վանքում հարգում են 20-րդ դարում եկեղեցու հետապնդումների հետեւանքով զոհված մարդկանց հիշատակը: Նշվում է, որ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վանքը կբացեն գիշերը:
Դեպքի վարում հետաքննություն է անցկացվում: Ոստիկանությունը պարզում է կատարվածի մանրամասները, ինչպես նաեւ հանցագործի դրդապատճառները, հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ը:




























