Ճապոնական պետական կազմակերպությունների ու մասնավոր ընկերությունների համակարգչային համակարգերը 12,8 մլրդ անգամ հաքերային հարձակումների են ենթարկվել:
Հաղորդվում է, որ դա նման վիճակագրության ընթացքում ռեկորդային է: Վիճակագրությունը վարում է կառավարական կոմունիկացիոն տեխնոլոգիաների ու ինֆորմատիկայի ինստուտը:
Հաքերների հարձակումներն ամենատարբեր բնույթի են եղել՝ զոնդավորումից մինչեւ զանգվածային հարձակումներ:
Նշվում է, որ հարձակումների մեծ մասը գրանցվել է Չինաստանից ու ԱՄՆ-ից: Սակայն փորձագետները խոստովանում են, որ իրական մեղավորներին ճանաչելը դժվար է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























