ԴԱՀԿ-ՄԻՊ հակամարտությունը շարունակվում է: Այս անգամ կրկին արձագանքել է ԴԱՀԿ ծառայությունը, որի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը անհրաժեշտ է համարում կրկին եւ, թերեւս` սույն խնդրի առնչությամբ վերջին անգամ անդրադառնալ 2014 թվականի փետրվարի 24-ին եւ 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրություններին:
Ծառայությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ներկայացրած մանրամասն տեղեկատվությամբ եւ փաստերով բազմիցս հստակ տվել է բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները:
Նպատակահարմար չհամարելով ներկայացնելու քննարկվող վարույթով կատարված գործողությունների եւ ընդունված որոշումների օրինականության եւ հիմնավորվածության փաստարկների ամբողջական փաթեթը, այդուհանդերձ կրկին անգամ տեղեկացնում ենք, որ.
1/ պարտապանի հիշատակվող գույքն արգելադրվել է ոչ թե բռնագանձման վարույթով, այլ մեկ այլ պահանջատիրոջ կողմից ներկայացված հայցի ապահովման կատարողական վարույթով, ինչն օրենքով նախատեսված է որպես գույքագրման աշխատանքների ժամանակի եւ վայրի մասին պահանջատիրոջը գրավոր տեղեկացնելու պարտականության ընդհանուր կանոնից բացառություն (Տես`"Դատական ակտերի հարկադիր կատարման մասին" ՀՀ օրենքի 44-րդ հոդված, մաս 5).
2/ Արգելադրված գույքը միանշանակ օրենքով սահմանված կարգով ի պահ է հանձնվել պարտապանին, ինչի վերաբերյալ կատարողական վարույթում առկա է համապատասխան փաստաթուղթ: Պարտապանի կողմից իրեն ի պահ հանձնված գույքի պատշաճ պահպանության խնդիրն այլ հարց է, որի վերաբերյալ Ծառայությունը ժամանակին հետեւողականորեն արձագանքել է դրա համար իրավասու իրավապահ մարմիններին:
ԴԱՀԿ աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում անձը զրկվել է իրեն պատկանող գումարից
ԴԱՀԿ-ն արձագանքել է ՄԻՊ-ի հաղորդագրությանը. Մեր աշխատակիցների գործողություններն իրավաչափ են եղել
ՄԻՊ. Ստիպված ենք ավելի ծավալուն եւ մանրակրկիտ ներկայացնել ԴԱՀԿ-ի խախտումը




























