News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդուն՝ Դավիթ Վարդանյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ սեպտեմբերի 4-ին, մեղավոր ճանաչեց թմրանյութերի մաքսանենգության մեջ եւ դատապարտեց 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Այդ ընթացքում Դավիթ Վարդանյանը պետք է նաեւ հարկադիր բուժում ստանա թմրանյութերի կախվածությունից: 

Նշենք, որ նույնքան պատիժ էր դատախազը պահանջել Յուրի Վարդանյանի որդու համար: Յուրի Վարդանյանը ներկա չէր դատավճռի հրապարակմանը, դատարանի դահլիճում նստած էր Դավիթի մայրը, որը հրաժարվեց մեկնաբանել պատժաչափը։

Նշենք, որ Դավիթ Վարդանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվեց ազատազրկման` 4 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ, եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի համաձայն` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժների մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի 6 ամիս ազատազրկումը` հաշվի առնելով նաեւ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։

Դավիթ Վարդանյանն ավելի վաղ իր վերջին խոսքում պնդել էր, որ հաշիշ տեսակի թմրանյութը ձեռք է բերել իր անձնական օգտագործման համար Ագարակ քաղաքի գազալցակայանում եւ ոչ թե մաքսանենգության ճանապարհով: Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը Վերաքննիչ դատարանում։

Հիշեցնենք, որ 30-ամյա Դավիթ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հոկտեմբերին Իրանում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով հաշիշ տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, մնացածը պահել ձեռքի պայուսակում և մաքսանենգ ճանապարհով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ