Տարեց կիպրոսցու տանից գողացելն են Էդգար Դեգայի նկարը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Աղբյուրի տվյալներով՝ կտավի հետ միասին կորել է նաեւ սեյֆը, որտեղ 7 ոսկե ժամացույց, 3 զույգ թատերական ոսկե հեռադիտակ եւ այլ ոսկյա իրեր (157 հազար եվրո ընդհանուր արժեքով) են պահվել:

Ֆրանսիացի նկարչի կտավն իրենից ներկայացնում է  Դեգայի պարուհիների հայտնի շարքի նկարներից մեկը: Նկարը ապահովագրված չի եղել:

Տուժողը որոշել է վաճառել արժեքավոր իրերի մի մասը եւ տուն է հրավիրել մի քանի պոտենցիալ գնորդների: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալներից մեկին եւ դեռ փնտրում է հնարավոր երկու գողերին: