News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու եւ պատժելու պահանջով Երեւանում անցկացված բողոքի հերթական ակցիան այսօր՝ հունվարի 15-ին, ավարտվեց ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։ (ֆոտոռեպորտաժ)

Ակտիվիստներին, որոնք հավաքվել էին դատախազության շենքի դիմացի մայթին, մոտեցավ դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

Ակտիվիստները դատախազության աշխատակցին ներկայացրին իրենց պահանջը, որն էլ նրանց ասաց, որ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Գյումրիում է, զբաղվում է Պերմյակովի գործով: Նա ակտիվիստներին տեղեկացրեց, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները զորամասում են, այնտեղ քննչական գործողություններ են կատարում: 

«Գնացել են, որ մեղադրանք առաջադրեն այդ տղային մեր օրենսդրությամբ: Երբ այդ գործողությունը կավարտվի, խափանման միջոցը ընտրելու հարց է առաջանալու: Այսօր մեր նպատակն է բացահայտել, թե ինչ է կատարվել։ Իսկ այս ամենը դրան ավելի շատ խանգարում է: Քննարկման արդյունքում կպարզվի՝ այդ տղան մեր իրավապահների տրամադրության տակ է լինելու քննությունից հետո, թե ոչ»,- ակտիվիստներին ասաց Վահագն Մուրադյանը:

Դատախազության աշխատակցի հետ զրուցելուց հետո ակցիայի մասնակիցները հեռացան դատախազության շենքի մոտից:

Հիշեցնենք, որ այսօր հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիա անցկացրին ՌԴ դեսպանատան մոտ, որտեղ բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ: Բերման ենթարկվեցին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւ մեկ ակտիվիստ: Ակցիայի մասնակիցները դեսպանատան մոտից երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից բերման ենթարկեցին վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին եւ եւս մեկ ակտիվիստի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով):

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվումէ  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ