News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսական կողմի հետ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի, հայկական կողմի ներկայացուցիչները՝ մեկ պատգամավոր եւ մեկ ցուցարար, կարող են գնալ ռուսական 102-րդ ռազմաբազա, տեսակցել Ավետիսյանների ընտանիքի 6 անձին սպանելու համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին եւ տեսանկարահանել նրան, որպես ապացույց, որ Պերմյակովը դեռ Հայաստանի տարածքում է։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի մասնակցությամբ խորհրդակցությունից դուրս գալով՝ ցուցարարներին ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ այդ ներկայացուցիչներին ընտրելու դեպքում իրենք հենց հիմա էլ կարող են գնալ ռազմաբազա։

Պատգամավորը նաեւ նշեց, որ Գեւորգ Կոստանյանը թեեւ խոստացել էր սարսափելի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու խնդրանքով նամակ գրել ՌԴ գլխավոր դատախազին, սակայն իրեն ասել է, որ առայժմ չի կարող հստակ ժամկետներ նշել, թե երբ կգրի նամակը, քնաի որ իրեն դրա համար հիմքեր են հարկավոր։

Խորհրդակցության ընթացքում, ըստ Փոստանջյանի, քննարկվել է նաեւ այսօրվա բախումներում վիրավորվածների եւ բերման ենթարկվածների հարցը։ Վերջինների թիվը, ըստ Փոստանջյանի, մոտ տաս է։

Մեծ թվով ցուցարարներ շարունակում են կանգնած մնալ Գյումրիի դատախազության մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ