News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության ու դրան հաջորդած դեպքերի կապակցությամբ հունվարի 19-ին, ժամը 15:30 բողոքի ակցիա է անցկացվել Հունգարիայում ՌԴ դեսպանատան դիմաց:

Ակցիան նախաձեռնել էին Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի (Central European University) մի խումբ հայ ուսանողներ, ովքեր ցուցանակներով եւ կոչերով պահանջում էին Ռուսական կողմից հարգել Հայ-Ռուսական պայմանագրի 4-րդ հոդվածով սահմանված միջազգային պարտավորությունը, այն է` ՀՀ արդարադատությանը հանձնել գլխավոր կասկածյալ Վալերի Պերմյակովին:

Ցույցին միացել էին նաև նույն համալսարանից ոչ հայ ուսանողներ: Ցույցի կազմակերպիչները Հունգարիայում ՌԴ դեսպանին հանձնել են բաց նամակ, որտեղ ներկայացված էր մասնակիցների գլխավոր պահանջը և դրա բոլոր իրավական հիմնավորումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ