Այսօր Արարատի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը նշանակումից հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Ներկայացնում ենք ճեպազրույցի սղագրությունը՝ որոշ կրճատումներով։
Որոնք ե՞ն լինելու ձեր առաջին քայլերը։
Իմ առաջին քայլերը լինելու են ոռոգման համակարգի կայուն կազմակերպումը, եւ որպեսզի գյուղմթերքների իրացումը իրականացվի, ոչ մեկը դուրս չգա այդ գործընթացից։ Մարզում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծելը, ավելորդ լարվածություններ չստեղծելը, տեղական ինքնակառավարման մարմիններ-մարզպետարան շատ ջերմ հարաբերություններ ստեղծելը։ Ինձ համար մի քիչ հեշտ կլինի, որովհետեւ 2000-2004 թ.թ. ես պաշտոնավարել եմ Սյունիքի մարզում՝ մարզպետի պաշտոնում։ Կարծես թե վատ չէր ստացվում։
Արարատի մարզի խնդիրներին որքանո՞վ եք ծանոթ։
Այսօր վաղ է այդ մասին խոսել։ Նախատեսել եմ առաջիկա 1-1,5 ամսում լինել բոլոր համայնքներում, ծանոթանալ խնդիրներին։
Իսկ «լարվածություն» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։
Նկատի ունեմ՝ ոչ մի լարվածություն չպետք է լինի։ Սովորաբար՝ դեռեւս այն ժամանակ լինում էր՝ որոշ համայնքներ- մարզպետարան հարաբերություններում որոշ անջրպետ կար։ Դա միանշանակ չի լինելու, յուրաքանչյուրն իր գործն է անելու։ Մարզում տիրելու է օրենքի գերակայությունը, յուրաքանչյուր ոք իր պատվիրակված լիազորություններն է կատարելու։
Իսկ ձեր մարզպետ աշխատած տարիներին տվյալ մարզը ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ։
Տվյալ մարզում մենք ներկայացրեցինք սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր՝ 107 կետից բաղկացած, մասնավորապես՝ ուշադրությունը դրվել էր Մեղրիի վրա, որովհետեւ այն ժամանակ փողոցային խոսակցություններ կային, որ Մեղրին պետք է հանձնվի, չար լեզուներն այդպիսի բան էին ասում։ Այն կետերը, որ չեմ հասցրել կատարել, ինձանից հետո պրն. Խաչատրյանը հետամուտ է եղել, որ կատարվեն։
Արարատի մարզը շատ հայտնի է ռազբորկաներով։ Դա էլ ե՞ք մեղմելու...
Ես ռազբորկայի մասին որեւէ բան չեմ կարող ասել, այդպիսի ինֆորմացիա չունեմ, բայց որ իմ պաշտոնավարման ժամանակ ոչ մի ռազբորկա լինել չի կարող՝ դա միանշանակ է։
Նույնիսկ բարձրաստիճանների՞ մասնակցությամբ։
Բարձրաստիճան մարդիկ ընդհակառակը ինձ կօգնեն, որպեսզի մարզի տնտեսական զարգացման պոտենցիալը նկատելի լինի։
Ազգային ժողովի նախագահի՞ն նկատի ունեք։
ԱԺ նախագահին, ոստիկանապետին, մյուսներին...
Ձեզ ե՞րբ են առաջարկել մարզպետի պաշտոնը։
Մեկ շաբաթ առաջ։
Կուսակցական ե՞րբ եք դառնալու։
Կուսակցական անպայման դառնալու եմ։ Պատասխանատու ձեւով հայտարարում եմ, որ երբ անցնեի կենսաթոշակի՝ միանշանակ մտնելու էի Հանրապետական կուսակցության մեջ, որովհետեւ գաղափարախոսությունն ընդունում եմ եւ հարգում եմ այդ կուսակցության դերն ու նշանակությունը հասարակության մեջ։
Ինչո՞ւ թոշակի գնալուց հետո։
Փրկարարար ծառայության մասին օրենքով՝ փրկարար ծառայողը ապաքաղաքականացված է, իրավունք չունի այս կամ այն կուսակցության անդամ լինել։
Մարզպետ. Իմ օրոք Արարատի մարզում ոչ մի ռազբորկա չի լինի
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























