News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Հայաստանում BMW-ի ներկայացուցչությունը գնելու մասին լուրերը պաշտոնապես հաստատվեցին: Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ, այո, իրոք Գագիկ Ծառուկյանը արտասահմանցի գործընկերների հետ միասին ձեռք է բերել Հայաստանում BMW-ի ներկայացուցչությունը:

«Նա ձեռք է բերել բաժնետոմսերի որոշակի մաս, ներկայացուցչության զարգացման ուղղությամբ առաջիկայում ծրագրեր են իրականացնելու, այդ մասին համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստանում BMW-ի ներկայացուցչությունը գնելու գործարքը կայացել է օրերս: Թերթի տեղեկություններով՝ Ծառուկյանը BMW–ի ներկայացուցչությունը գնել է 4-5 մլն դոլարով: Ի դեպ, BMW-ի ներկայացուցչությունը «Եվրոմոթորս» փակ բաժնետիրական ընկերությունն է, դրա մեջ մտնում է նաև Mini-ն և Rolls Royce-ը։ Հայաստանում BMW-ի ներկայացուցչությունը պատկանում էր օֆշորային սկանդալի զոհ, գործարար Փայլակ Հայրապետյանի որդուն, ով,  սակայն, հերքել էր ընկերության վաճառքի մասին լուրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ