News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կարեւորելով արտաքին տնտեսական գործունեություն (ԱՏԳ) իրականացնողների համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումը, ՀՀ ֆինանսների նախարարությունը որդեգրել է մաքսային մարմիններում «մեկ պատուհան» սկզբունքի ներդրման եւ կիրառման քաղաքականությունը:

Ֆիննախից հայտնում են, որ ԱՏԳ մասնակիցները ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրումների իրականացման պահանջներն ապահովելու նպատակով շատ երկրներում ստիպված են լինում պետական կառավարման մարմիններին, ընդ որում, հաճախ տարբեր գերատեսչությունների ներկայացնել մեծածավալ փաստաթղթեր եւ տեղեկատվություն: Այս առումով, ըստ ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման եւ զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանի, «մեկ պատուհանը» հանդիսանում է առաջադեմ գործիք` ԱՏԳ գործառնությունների դյուրինացման եւ տեղեկատվության ստանդարտացման տեսանկյունից: Հայաստանի Հանրապետությունում արտաքին առեւտրի ազգային «մեկ պատուհան» սկզբունքի ներդրման շրջանակում ՖՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման եւ զարգացման վարչության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, Միքայել Փաշայանի խոսքով` 2013 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ ներմուծվող դեղերի եւ դեղանյութերի ներմուծման հավաստագրերը տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով` «մեկ պատուհան» սկզբունքով: «2015թ. մայիսից կիրառվում է նաեւ «Բուսական եւ կենդանական ծագման, սննդամթերքի ու սննդի հետ շփվող ապրանքների ներմուծման եւ արտահանման թույլտվությունների եւ հավաստագրերի տրամադրման «մեկ պատուհան» համակարգը: Իսկ փորձնական շահագործման է հանձնվել «Միջազգային փոստային եւ սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգը»,-տեղեկացրել է վարչության պետը: Իրականացվել է հայ-վրացական մաքսային սահմանում մաքսային մարմինների միջեւ «Ուղեւորների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային փոխադրման վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման» համակարգի տեխնիկական առաջադրանքի համաձայնեցում: Որպես տվյալների փոխանակման ձեւաչափ, ըստ Միքայել Փաշայանի, ընտրվել է ՀՄԿ տվյալների մոդելը (WCO Data Model): Մաքսային ծառայության եւ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջեւ ներդրվել է «Պարտապանի վերաբերյալ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու եւ արգելանքից հանելու» էլեկտրոնային համակարգը, ինչը փոխարինել է նախկինում կիրառվող թղթային եղանակով տվյալների փոխանակման գործընթացին եւ ապահովվել է համապատասխան գործընթացի իրականացումը «իրական ժամանակում»: Մայիսից շահագործման է հանձնվել նաեւ վիճակագրական հայտարարագրի ներկայացման համակարգը, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվել մաքսային մարմինների կողմից հավաքագրված եւ մշակված տեղեկատվության հիման վրա իրականացնել արտաքին առեւտրի ներկա իրավիճակի եւ զարգացման հեռանկարների վերլուծություն: Ներդրվել է Մաքսային միության տարածքով ապրանքների փոխադրման նկատմամբ հսկողության համակարգը` մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան: Ապրանքների դասակարգման նախնական որոշումների ընդունման եւ հաշվառման համակարգը նույնպես կիրառության մեջ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ