News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում ռուսական ռազմակայանի զինվոր Վալերի Պերմյակովը բացատրել է զորամասից իր դասալքության դրդապատճառները (ֆոտոռեպորտաժ):

Գյումրիում Պերմյակովի գործով դատավարության ժամանակ ամբաստանյալը հրաժարվել է ցուցմունքներ տալուց եւ հարցերի պատասխանելուց: Հետեւաբար դատարանը որոշել է հրապարակել նրա նախաքննության ժամանակ տված ցուցմունքները:

Վալերի Պերմյակովը հարցաքննությունների ժամանակ պնդել է, որ շատ է կարոտել տունը եւ ցանկացել է վերադառնալ Չիտա, դրա համար էլ որոշել է իր հերթապահության ժամանակ փախուստի դիմել, փող ու հագուստ ձեռք բերել ու հասնել ՌԴ:

Այս տարվա հունվարի 12-ին, գիշերը ժամը 02.00-ին նա հանել է զրահաբաճկոնն ու սաղավարտը, բայց պահել է զենքն ու սվին-դանակը, որի օգնությամբ կտրել է մետաղալարը: Նա կողոպտելու նպատակով մարդկանց է որոնել: Պերմյակովի խոսքով, ինքը քայլել է տների մոտով, որոնց դարպասները փակ են եղել, տեսել է բաց դռնակ, ծեծել է: Մոտ 5 րոպե կանգնել է դռնակի մոտ, ապա սվին-դանակի օգնությամբ հանել է ապակին: Ինքնաձիգը հանել է նախապահպանական վիճակից եւ դրել ավտոմատ կրակահերթի տակ: Մտել է տուն, ջուր է խմել:

Այնուհետեւ դատախազը բաց է թողել այն հատվածը, որը վերաբերում է սպանությանը, քանի որ այն քննելու են ՀՀ իրավապահ մարմինները:

Վերադառնալով ռուսական կողմից հետաքննվող մասի ցուցմունքին՝ դատախազը հայտնել է, որ Պերմյակովի խոսքով՝ նա բացել է պահարանը, հանել քաղաքացիական հագուստ եւ զգեստափոխվել: Կոշիկները նա հագել է դուրս գալուց առաջ: Տնից տարել է 3 բջջային հեռախոս եւ կանացի պայուսակից վերցրած գումար: Մտադիր էր հասնել մինչեւ հայ-թուրքական սահման: Սահմանի մոտ շինություն է հայտնաբերել, որտեղ մի քանի ժամ մնացել է: Հետո նրան ձերբակալել են ՌԴ սահմանապահները: Միաժամանակ պարզվել է, որ սահմանի ուղղությունը նա գիտեր մոտավորապես:

Իր կողմից Վալերի Պերմյակովը հայտարարել է, որ նորմալ է մեծացել: Մինչեւ զորակոչը հոգեկան հիվանդություններ չի ունեցել: Հաշվառման չի առնվել: Քիչ է խմել: Ալկոհոլի ազդեցության տակ իրեն նորմալ է պահում: Թմրանյութերից օգտագործել է մարիխուանա: Կախվածություն չունի:

Ցուցմունքից պարզ է դարձել, որ նա նախկինում էլ բազմիցս լքել է զորամասը, այդ թվում՝ զենքով: Նրա խոսքով՝ ծառայության պայմաններից գոհ է եղել, բայց ուզում էր տուն գնալ: Պարզվել է նաեւ, որ տանը նա ուզում էր թաքնվել տայգայում, իսկ զենքն անհրաժեշտ էր մարդկանց վախեցնելու եւ շներից պաշտպանվելու համար:

Պերմյակովը պնդում է, որ մտել է առաջին պատահած տունը, որտեղ թողել է ինքնաձիգն ու փախել:

Միաժամանակ ամբաստանյալը պնդում է, որ տնից ոչ մի հաղորդագրություն չի ստացել, որը կստիպեր նրան լքել զորամասը:

Նշենք, որ Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատարավարությունը մեկնարկել է Գյումրիում: ՌԴ Հյուսիսկովկասյան մարզային զինվորական դատարանի ենթակայության ներքո գտնվող ռուսական կայազորային զինվորական դատարանը մեղադրյալի նկատմամբ վճիռ է կայացնելու երեք մեղադրանքներով՝ զենքով դասալքություն, զենքի եւ զինամթերքի հափշտակություն եւ զենքի եւ զինամթերքի անօրինական ձեռքբերելը, փոխանցելը, պահելը, տեղափոխելը կամ կրելը:

Սպանության մասով քրեական գործով կզբաղվեն հայկական դատական մարմինները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ