Փրկարարներն այսօր՝ օգոստոսի 17-ին, կանխել են Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ Գուրգեն Նալբանդյանի ինքնահրկիզման փորձը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը:

«Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, միայնակ է ապրում, ընտանիքից բաժանված է: Այսօր էլ ինքնասպանության փորձ է արել, փրկարարները ժամանակին հասան ու կանխեցին»,- ասաց գյուղապետը՝ նշելով որ Գուրգեն Նալբանդյանը 50-անց տղամարդ է:

Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 17-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղում  քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ իր վրա բենզին լցնելով եւ ինքն իրեն այրելով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: