News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայտնի են Բերդավան գյուղում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հակառակորդի կրակոցներից զոհված 2 կանանց ինքնությունը: 

Զոհված կանանցից մեկը 94-ամյա Շուշան Ասատրյանն է, մյուսը՝ 41-ամյաՍոնա Ռեւազյանը: Նախնական տեղեկություններով, եւս երկու մարդ վիրավորվել է Բերդավանում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հակառակորդի կրակոցներից երկու խաղաղ բնակիչ է զոհվել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանության լրատվության վարչությունից:

Նշենք, որ այս պահին հակառակորդը շարունակում է կրակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի Պառավաքարում հակառակորդի կրակոցներից  83-ամյա կին է զոհվել՝ Պայծառ Աղաջանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ