News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սոցիալական ցանցերում մարդու վարքագիծը կարող է հուշել, թե արդյոք նա ինքնասիրահարված է։ Այս մասին արդեն բավականաչափ տեղեկություններ կան հավաքված, եւ Ջորջիայի համալսարանի հետազոտությունը հաստատում է դա, փոխանցում է Planet-today–ը։

Ինքնասիրահարվածության հիմնական նշանները դրսեւորվում են ստատուսի թարմացման եւ  նոր սելֆիներ տեղադրելու միջոցով։ Սակայն պետք է հիշենք նաեւ, որ կա 2 տիպի ինքնասիրահարվածությունն։ Մեկը, երբ մարդը վայելում է ուրիշների ուշադրությունը եւ վստահ է սեփական հմայքի վրա, եւ մյուսը, երբ մարդը չափազանց անվստահ է, այդ պատճառով էլ նրան պետք է ուրիշների հիացական կարծիքը լսել, որպեսզի նյարդային նոպաներ չունենա։ Թե ինչպես է իրեն պահում սոցցանցերում 2-րդ տեսակը, դեռեւս ուսումնասիրված չէ։

Եթե դուք հանդիպում եք մարդկանց, որոնք հաճախ են  թարմացնում իրենց էջը, գրառում իրենց մտքերը, նկարներ տեղադրում, ուրեմն, ամենայն հավանականությամբ, գործ ունեք հենց առաջին տեսակի մարդկանց հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ