News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում նոյմբերի 3-ին շտապօգնություն կանչած քաղաքացուն բժիշկները դեղ են ներարկել, որից հետո քաղաքացին գիտակցությունը կորցրել է եւ մահացել: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից,  քաղաքացուն մի շարք ներարկումներ են կատարվել, հաշվի չի առնվել նրա ալերգիկ լինելու հանգամանքը, որի արդյուքնում քաղաքացին գիտակցությունը կորցրել է եւ մահացել: Նոյեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել:

Ըստ shamshyan.com-ի՝ նոյեմբերի 3-ին «Ջերմուկ» բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գ. Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է եւ անհրաժեշտ է շտապօգնության բժիշկների օգնությունը։ Նշված հասցե են ժամանում շտապօգնության բժիշկներ Արտակ Գեւորգյանն ու Նվարդ Հակոբյանը, ովքեր օգնություն են ցուցաբերել Գ. Գրիգորյանին եւ, ըստ նախնական տեղեկությունների, իրենց մասնագիտական պարտականությունները կատարել են անփույթ եւ անբարեխիղճ. հաշվի չեն առել անգամ այն հանգամանքը, որ Գ. Գրիգորյանը նրանց հայտնել է, որ ինքը ալերգիկ է եւ խնդրել է, որպեսզի իրենց չներարկեն։ Սակայն, բժիկները հաշվի չեն առել այդ հանգամանքը եւ կատարել են մի շարք ներարկումներ, ինչի արդյունքում էլ Գ. Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը եւ մահացել։ Բժիշկներ Ա. Գեւորգյանն ու Ն. Հակոբյանը ստորագրությամբ բաց են թողնվել։ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Գեւորգյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ