News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայաստանը Ադրբեջանին եւ Իսրայելին չպետք է թույլ տա այդքան խորացնել երկկողմ համագործակցությունը։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության հայկական ինստիտուտի հիմնադիր, փորձագետ Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցելությունը Բաքու։

Նրա խոսքով՝ այդ համագործակցության հետեւանքները Հայաստանն իր վրա զգաց քառօրյա պատերազմի ժամանակ, երբ Բաքուն գործի դրեց Իսրայելից գնած անօդաչու սարքերը։

«Հայաստանը շատ հնարավորություններ ուներ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման համար, սակայն մենք դրանցից չենք օգտվել, քանի որ արտաքին քաղաքականություն ուղղակի չունենք»,– ասել է Սաֆարյանը։

Նրա կարծիքով նման հնարավորություններից մեկը թուրք–իսրայելական հարաբերությունների վատթարացումն էր։ «Հայաստանը այդ կոնտեքստում կարող էր շատ օգուտներ քաղել, սակայն չօգտվեց այդ հնարավորությունից»,– ասել է Սաֆարյանը։

Ընդ որում, նա կարծում է, որ ԱԳՆ անգործունեությունից բացի, հարաբերությունների բացակայության  վրա ազդում են նաեւ այլ տարածաշրջանային գործոններ, այդ թվում՝ ռուս–իրանական գործոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ