News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ–ը մինչեւ հիմա ոչ մի կերպ չի արձագանքել Հայաստանի սահմանին Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիային։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Հայկական կողմն ունի 3 զոհ։

Ավելի վաղ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաեւ` մեր մարտական դիրքերի հատվածում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Այս կապակցությամբ NEWS.am –ը դիմել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնեթդինովին։ Լսելով հարցը՝ մամուլի քարտուղարը սկզբում փորձեց համոզել, որ հարցի (թե տեղյակ է արդյոք ՀԱՊԿ–ը միջադեպի մասին) հասցեատերը ՀՀ ազգային մարմիններն են։ Հետո Զեյնեթդինովը «հանկարծ» հիշեց, որ հիվանդ է եւ «բյուլետենի մեջ է» եւ մոտ ժամանակներս ոչ մի կերպ չի կարող ճշտել, թե ՀԱՊԿ–ը միջադեպի մասին տեղեկություն ստացել է, թե ոչ։

Պարզաբանող հարցին, թե այդ դեպքում ում է պետք դիմել, ՀԱՊԿ մամուլի քարտուղարը պատասխանեց, որ «ձեռքի տակ տեղեկատու» չունի, եւ խնդրեց մի ժամից զանգել։ Դրանից հետո նա հեռախոսազանգերին այլեւս չպտասխանեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն ՀՀ-ին եւ Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական քննարկումներին
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր...
Մոսկվան Բաքվին եւ Երևանին օգնություն է առաջարկել սահմանների սահմանագծման հարցում
«Ռուսաստանը կարող էր միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման հարցերի քննարկման ժամանակ...
ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են Հայաստանի խնդրանքը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ
«Մենք քննարկել ենք իրավիճակը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերություններում...
Բայդենի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը շփվել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ
Ջեյք Սալիվանը «փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը խաղաղությանը, անվտանգությանը եւ բարգավաճմանը Հարավային Կովկասում...
Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան. ՊՆ խոսնակ
Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում…
Արցախի իշխանությունները չեն վարում բանակցություններ՝ Ասկերովին ու Գուլիեւին ազատ արձակելու շուրջ. պետհանձնաժողով
Մենք կոչ ենք անում երրորդ կողմերին առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով ռւ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես խրախուսում...
Ամենաշատ