News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարդանանց փողոցում  հունվարի 11-ին սպանված 19-ամյա Վահե Մուրադյանը Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էր: Մինչ այդ սովորել էր ԵՊՀ-ին կից ֆիզմաթ թեքումով դպրոցում:

Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի խոսքով, Վահեի բարձր առաջադիմությամբ հիացած են  համալսարանում, սովորում էր անվճար: Վահեի համակուրսեցին` Րաֆֆին, որը նույն միջադեպի ժամանակ ոտքի հատվածում վիրավորվել է եւ գտնվում է համալսարանական կլինիկայում,  նույնպես լավ ուսանողի համբավ ունի: Իսկ  սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա Կարեն Չատիկյանը` ճիշտ հակառակը:  Նրան հիշում են անբավարարների քանակով ու ցածր առաջադիմությամբ:  Չատիկյանն էլ նույն ֆակուլտետից է` Վահեի ու Ռաֆիկի զուգահեռ խմբից: Հոկտեմբերից է վերսկսել ուսումը` ծառայությունից զորացրվելուց հետո: 

Ողբերգության դրդապատճառների մասին իրավապահները դեռեւս կցկտուր տեղեկություններ են հայտնում, ինչից տպավորություն է, որ վիճաբանությունը ծագել է անհեթեթ պատճառով: Ըստ իրավապահ կառույցների վարկածի`  տղաների միջեւ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, որ տուժող կողմը զուգահեռ խմբին համարել է  «դոդիկների կուրս», ինչից հետո Չատիկյանը խոցված հավաքել է  համախոհներին, եկել Վահեենց բակ, տնից կանչել ու սկսել հաշվեհարդարը:

Համալսարանականների շրջանում այլ մանրամասներ են շրջանառվում: NEWS.am-ի հետ զրույցում ուսանողները կցկտուր պատմեցին, որ Վահեն ինչ որ-մրցույթից գումար է շահել, որը զուգահեռ խմբի տղաները ցանկացել են վերցնել ու ծախսել, ինչից էլ սկսվել է կողմերի միջեւ տարաձայնությունները: Թե իրականում ինչ մրցանակի մասին է խոսքը, NEWS.am-ը զրուցել է Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ, որը կողմերին լավ է ճանաչում.  «Ես ճշտել եմ այդ մրցանակի հետ կապված լուրերը: Հետեւյալ պատմությունն է, խմբի ներսում մրցույթ է եղել, խնդիրներ են լուծել ու լավագույն արդյունք ցուցաբերած երեք ուսանող, որից մեկը կամ Վահեն էր, կամ Րաֆֆին, ճշգրիտ չգիտեմ, մրցույթի արդյունքում որպես նվեր ստացել է «Բուկինիստ» խանութի նվեր կտրոնը, որը եղել է 10 հազար դրամի չափով: Մանկական հիմար խոսակցություն է ծագել այդ նվեր քարտի հետ կապված, ոնց որ  ստացողը ասել է` ով է ուզում գիրքը, կտամ իրեն,  մեկ  է` ես չեմ առնելու: Էսպիսի խոսակցություն է եղել, որի ընթացքում, ըստ լուրերի` դոդիկ-մոդիկ բառեր են ասել իրար, որից հետո թեժացել է վեճը: Այսինքն` լուրջ բան չի եղել: Շատ ցավալի է, որ էդ մանկական զրույցները էդպիսի ողբերգությամբ ավարտվեցին»,-ասաց Վահրամ Դումանյանը:

Նա մանրամասնեց, թե համալսարանում ինչպիսի առաջադիմությամբ են աչքի ընկել կողմերը: 

«Րաֆֆին ու Վահեն մի խմբից էին, շատ լավ ուսանողներ էին, այդ ընթացքում որքան սովորել են, բարձր ցուցանիշներ են արձանագրել: Սպանության մեջ կասկածվողի մասին նույնը չեմ կարող ասել, վատ արդյունքներ ունի, անբավարարներ: Բանակից վերադարձել էր եւ հոկտեմբերից սկսել սովորել»,-մանրամասնեց դեկանը:

Վահե Մուրադյանը «Թումո» կենտրոնի լավագույն աշակերտներից էր: Նա մրցանակակիր է եղել նաեւ կենտրոնում: Նրա եւ ընկերոջ ստեղծած խաղը անգամ հայտնվել է Google Play-ում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ