News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մալազիայում Սուրբ Վալենտինի տոնի նախօրյակին մահմեդական երիտասարդական խումբը տարածել է հատուկ հակավալենտինյան «ցուցումներ», որոնք հիմնականում վերաբերում են կանանց։ Մասնավորապես, կանանց խորոհուրդ  է տրվում չօգտագործել օծանելիք եւ շպար եւ խուսափել հաղորդագրություններում սմայլիկներից։ Այդպիսի տարօրինակ ձեւով «ցուցումների» հեղինակները փորձում են կանխարգելել կապերը, որոնք կարող են «նախաամուսնական սեքսի» հանգեցնել, գրում է Asian Correspondent–ը։

Բացի այդ, կանանց խորհուրդ է տրվում խուսափել հանդիպումներից տղամարդկանց հետ, եթե դրանք բարեկամ չեն, ընդ որում՝ հանդիպումները պետք է կայանան միայն ցերեկային ժամերին։ Կինը չպետք է «ուժեղ» օծանելիք օգտագործի, խոսի տղամարդու հետ «քաղցր ձայնով» կամ «ոչ պարկեշտ» հագուստ կրի։ Մալազիայի իշխանությունները ամեն տարի խորհուրդ են տալիս հրաժարվել Սուրբ Վալենտինի օրը նշելուց, իսկ 2005 թվականին Իսլամի հարցերով ազգային խորհուրդը արգելել էր մահմեդականներին տոնել քրիստոնեական արմատներ ունեցող տոնը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ