News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պոլսո հայոց պատրիարքարանում փետրվարի 16-ին հավաքված ստամբուլահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներն ու հոգեւոր առաջնորդները համաձայնության են եկել Հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված խնդրում։

Հավաքի վերջում մասնակիցները համատեղ հայտարարություն են ընդունել, որում նշվել է, որ պատրիարքի ընտրության հետ կապված վերջին զարգացումները տանում են բախումների միջավայր, որը կանխելու համար արք․ Արամ Աթեշյանն  ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը կողք-կողքի նստելով՝ մինչեւ ընտրություններ խաղաղություն ապաhովող արձանագրություն են պատրաստել։

Արձանագրության մեջ հիշատակվել է, որ փետրվարի 17-ին տեղի է ունենալու տեղապահի ընտրություն, իսկ փետրվարի 18-ին տեղապահի հրավերով հոգեւոր խորհրդի անդամներից ու համայնքի անդամներից  15 հոգանոց ընտրական հանձնաժողով է ընտրվելու։

«Փետրվարի 20-ին տեղապահն ու հանձնաժողովը պատրիարքի ընտրության հետ կապված նամակ են գրելու ու հանձնեն նահանագապետարան։ Մինչ ընտրությունները արք․ Արամ սրբազանը շարունակելու է լինել փոխպատրիարք։  Ընտրության օրը ենթադրաբար կլինի մայիսի 28-ին»-նշվել է արձանագրության մեջ, որի տակ ստորագրել են ստամբուլահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչները։

Նշենք, որ օրեր առաջ եպիսկոպոս Մաշալյանը հրաժարակն հայտնելու մասին գրավոր հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ այդ քայլին գնացել է Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ արք․ Արամ Աթեշյանի պահվածքի պատճառով, քանի որ վերջինս ամեն կերպ խոչընդոտում է պատրիարքի ընտրություններ անցկացնելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ